ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. ἑπιλαμβάνω, προσχράομαι , ἑγχειρίζομαι, προσχειρίζω, προσέρχομαι apprehendo, sumo, praesumo, aggredior. որ եւ ՁԵՌՆԱՄԽԵԼ. Ձեռն մխել. ձգել զձեռն յիրս ինչ. ձեռն հարկանել. բուռն հարկանել. ձեռնարկել. սկսանիլ. միջամուխ կամ ձեռներէց լինել. իշխել. յանդգնիլ. ժպրհիլ. գուն գործել. մրցիլ. ձեռք խօթել՝ դպցընել, խօթուիլ, սկսիլ, ջանալ, համարձակիլ, չարիք ընել.

Չէր՝ որ ոչ ձեռնամուխ լինէր ի նա։ Իշխեաց ձեռնամուխ լինել ի սուրբն ամենայն աշխարհաց։ Բարւոք արարէք, զի ոչինչ ձեռնամուխ եղէք ըստ հրամանի գրոյ. (Ես. ՟Ի՟Է. 4։ ՟Բ. Մակ. ՟Ե. 15։ Եսթ. ՟Ժ՟Զ. 17։)

Ձեռնամուխ լինել ի բարեգործութիւնս, կամ յիր ինչ, ի պատմել. ի գործ պատերազմի. յարիւն որդւոյն աստուծոյ. ի քրիստոս, ի միմեանս, ի ձեզ, ի մարդ ոք։ Ձեռնամուխ լինել եւ չարչարել։ Ձեռնամուխ լինել մտանել յեկեղեցին։ Ձեռնամուխ լեալ բռնութեամբ. (Խոր. ՟Բ. 14։ Խոսր.։ Արծր.։ Երզն. մտթ.։ Եւս. պտմ. եւ Եւս. քր.։ Սարգ.։ ՃՃ.։ Ոսկ. մտթ. եւ այլն։)

Ձեռնամուխ եղեն յիրս՝ որ ոչ կարէին՝ վճարել։ Ձեռնամուխ եղեն յիրս ապստամբութեան. (Ղեւոնդ.։)

Այլ անսովոր է ասել.

Զշնորհ եկեղեցւոյ եւ զպտուղ գիւղիցն ձեռնամուխ առնէ (լինել) զո՛ եւ կամի. (Կանոն.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ձեռնամուխ լինիմ

Voir tout