ԹԱՐԱՀԱՏ կամ ԹԱՐՀԱՏ. Անուն կռոց. որ եւ ՄԵՂՔՈՄԱՅ ասի. Են որ կարծեն, թէ իցէ կուռքն դրօշեալ ի թարայէ, կամ թէ իցէ Աստղն հռեմփայ ( ըստ Ամովսայ. ՟Է. 26. եւ Գծ. ՟Է. 43) զի թարա ՝ որ եւ ախթէր, պարսկերէն է աստղ. որպէս եւ արաբացիք Ազէր կոչեն զթարա, եւ զկուռսն՝ զոր նա պաշտէր ասեն.

Մեղքոմայ արուարձանի, եւ թարահատայ թարմատարի. (Նար. կ.։)

Մեղքոմ է թարահատայ ասացեալն. (Վրդն. ղեւտ.։)

Մեղքոմայ, զի նա ինքն է թարհաթայ կուռքն որդւոցն ամոնայ. (Եփր. ղեւտ.։)

Յիշէ եւ զկուռս թարաթայ. (Խոր. ՟Բ. 26։)