ԶՈՒԳԱԳՐԵԼ ԶՈՒԳԱԳՐԻԼ. συναπογράφομαι conscribo, -or Ի մի կարգ գրել, դասել. լծակցել, իլ. համեմատիլ.

Համալուծք եւ համագնացք մարմինքն սրբազանիցն անձանց՝ զուգագրեալք եւ ճգնակից եղեալք. (Դիոն. եկեղ.)

Որք ի պատանիս թագաւորաց հանդերձեալ են զուգագրել ի լուծ ամուսնութեան. (Զքր. կթ.։)

Զուգագրի եւս սա (սուրբ կոյսն) տաղաւարի նահապետին արդարոյ Աբրահամու՝ ընկալուչ եղելումն հիւրութեանն Աստուծոյ. (Ճ. ՟Ժ.։)