s.

ԵՔԻՆՈՍ որ եւ ԵՔԵՆԷՍ գրի. Բառ յն. էխի՛նօս, եւ էխի՛նէս. ἑχῖνος որպէս թէ ըմբռնօղ. echinus, erinaceus marinus Ծովային ժժմակ փշապատ իբրեւ ոզնի.

Եքինոս անուն զեռուն մի փոքրիկ՝ վարդապետ լինի ցածութեան եւ ամբոխելոյ ծովուն՝ նաւավարաց ... Երթայ եքենոս խթի ընդ քարիւն, եւ մածնու կայ ի նմա, զի մի՛ առնուցուն ալիքն. (Վեցօր. ՟Է։)

Եքենէսն՝ որ զմիմեանց բուռն հարեալ՝ զհողմոյ շարժելոյ գուշակ լինին նաւորդացն. (Վանակ. հց.։)