ն.

եւ չ. ԵՐԳԱԿՑԵՄ ԵՐԳԱԿՑԻՄ. συνᾴδω concinno, consono, consentio Երգակից լինել, ի միասին երգել. ձայնակցիլ եւ միաձայնիլ յամենայնի.

Երգակցեա՛ զդաւթայ զհոգեւորական երգն. (Ճ. ՟Բ.։)

Զզուգաբնակն լինել երգակցէ։ Ընդ որս եւ զերեքսրբեանն զուգաձայնեալ երգակցեն զսրբասացութիւն. (Յհ. իմ. ատ.։)

Ի տօնակցութիւն նոցին անմահն բնութեան զմահկանացու ծնունդս իւր երգակցեաց. (Հ. կիլիկ.։)

Անմարմնոց հոգեղինացն երգակցելով. (Շար.։)

Որում երգակցեալ վեհին յովհաննու ի բանն յայտնութեան. (Նար. կուս.։)

Առաքելականացն երգակցիմք ձայնից. (Գր. տղ. թղթ.։)

Մերթ՝ Անդրադարձիլ ձայնի, արձագանգս տալ.

Տունն յինքն ընկալեալ զձայն՝ որպէս քնար երգակցէր։ Անուանքն որպէս նուագարանաւ՝ տանն երգակցելովն՝ հնչեցեալ լինէր. (Լմբ. իմ.։)