չ.

ὐφίσταμαι substo, subsisto Նոյն ընդ Ենթակայանալ, իբրու կալ իրօք. գոլ. գտանիլ. առաջի կալ. առընթեր կալ.

Պատահմունքն ի վերայ անհատիցն նախապետաբար ենթակային։ Տեսակն նախ ենթակայի քան զյատուկն։ Առանց սեւին ոչ ենթակայեսցի եթովպացին. (Պորփ.։)

Էակոս չորրորդ մեզ ենթակայեալ լինի։ Արդ լիցի մեզ այսուհետւե ենթակայեալ հերակլէս. (Նոննոս.։)

ԵՆԹԱԿԱՅԻԼ. ὐπόκειμαι subjaceo իբր Ենթակայ լինել, ներքոյ անկանիլ. եւ Առարկայ լինել.

Ո՛չ ուրեմն ընդ մարմնականօք ենթակայեսցի օրինօք։ Զմեծն կամ զփոքրն ենթակայիլ քանակին օրինագրեաց արիստոտէլի արուեստն. (Կիւրղ. գանձ.։)

Մարմնական կենդանիքս ընդ բոլորիւք (սեռին) ենթակայեալ է. (Խոսրովիկ.։)

Տեսականին ամենայն գոյք ենթակային առ ի գիտել։ Եթէ ոչ ենթակայի հիւսնութեան նախ փայտն, ոչ կարէ առնել աթոռ. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

Ընդ մեօք ենթակային. այս է անձնիշխանութիւն։ Գոյ ինչ որ ի ներքոյ մեր ենթակայի. (Դամասկ.։)