ԴԻՄԵՄ կամ ԴԻՄԻՄ. Ապաւինիլ. ապաստան լինել. անկանել առ.

Առ քեզ դիմեցից, կամ դիմելոյս առ քեզ։ Յոտս քո դիմեցեալ։ Ի տէրունի ոտսն դիմելոց։ Առ մարգարէիցն գունդ ոչ էր դիմել. (Նար.։)

Առ քեզ դիմեն յուսով։ Դիմեալ առ զօրութիւն քո։ Հաւատով դիմեցելոցն. (Շ. բարձր.։)

Թէ իրաւամբք չկարեմք ապրիլ, յողորմութիւն դիմեմք. (Վրդն. սղ.։)

Բա՛ց է դուռն արքայութեան նորա. եթէ ոք կամի դիմել, դիմեսցի՛. (Եղիշ. ՟Ը։)

Ոմանք առ այդոսիկ դիմեցան ոչ հեռագոյն յեկեղեցական աւանդէ. (Բրս. թղթ.։)