ԴԷՏԱԿՆ ՈՒՆԻՄ, կալայ. σκοπεύω, ἁποσκοπεύω, παρακώπτω speculor եւ այլն. Դիտել ակամբ՝ իբրեւ ի հեռաստանէ. ուշ ունել. դիտելով ակն ունել. ուշ դնելով նայիլ կամ սպասել. Տե՛ս (Ել. ՟Լ՟Գ. 8։ Դատ. ՟Ե. 28։ ՟Գ. Մակ. ՟Ե. 12. 14։ Ողբ. ՟Դ. 17։)

Դէտակն ունել ճանապարհացն. (Ագաթ.։)

Դէտ ակնունէր նմա, թէ ո՛ւր կորուսցէ զնա. (Եղիշ. դտ.։)

Ուշ եդեալ դէտակն կալաւ ի վերայ (ի զննել). (Լաստ. ՟Ի՟Բ։)

Դէտա՛կն կալ ի վերայ բանիցդ ասացելոց. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Դէտա՛կն կալջիր ի վերայ այնոցիկ, որ առնեն զհերձուածս. (Եփր. հռ.։)

Այլ եւ զայն դէտա՛կն կալջիր, զի նուազեալ անկան. (Ոսկ. ՟բ. կոր.։)

ԴԷՏԱԿՆ Ի ՎԵՐ ՈՒՆԵԼ, ԱՄԲԱՌՆԱԼ. Զաչս ի վեր համբառնալ ի դիտել. ուշ դնել.

Դէտակն ի վեր նոցին կալեալ, տեսին անդ խոտ յարաբարդեալ. (Շ. վիպ.։)

Դէտակն ի վեր ամբառնայր (կամ բառնայր) եղիազար. (՟Ա. Մակ. ՟Լ. 43։)

Դէտակն ի վեր համբարձեալ՝ ժողովէին ի գեղն վժան. այսինքն ուշ եդեալ իրացն. (Յհ. կթ.։)

Քննեա՛, եւ դէտակն ի վերայ դիցես. այսինքն ո՛ւշ դիցես։ (Սեբեր. ՟Թ.)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դէտակն ունիմ

Voir tout