ն.

ԱՆՋԱՏԱՆԵՄ ԱՆՋԱՏԵՄ. διαιρέω. divido, χωρίζω, separo. Զատանել իսպառ. որոշել. բաժանել. մեկնել. զատել, բաժնել. այըրմագ.

Անջատ զմեզ ի բնակութենէ մարդկան. (Ագաթ.։)

Անջատաք (կամ անջատեցաք) մեք ի նոցանէ. (՟Ա. Մակ. ՟Ա. 12։)

Հեռացան անջատան նոքա ի տեառնէն երկնի եւ երկրի. (Եղիշ. խաչել.։)

Ոչ անջատաւ (կամ անջատացաւ). (Փիլ. լին.։)

Ոչ բանն անջատանի կամ անջատաւ երբէք յիւրմէ մարմնոյն։ Հոգին սուրբ անջատանի յանօրէն խորհրդոց. (Սարկ. հանգ.։) (գրի անդ եւ Անջատանայք՝ իբր Անջատանէք։)

Խորհուրդք թիւրք անջատեն յաստուծոյ. (Իմ. ՟Ա. 3։)

Անջատելոցն ի կաթանէ. (ես. ՟Ի՟Ը. 9։)

Անջատել զհոգի ի մարմնոյ։ Զաղտ եւ զժանգ ի բաց անջատեալ. (Սահմ. ՟Ը։ Կորիւն.։)

Քակեալք ի միմեանց անջատեցան. (Ագաթ.։ Նար. ՟Ի՟Ե։)