adv.

ἁπαιδεύτως imperite Տխմարաբար. անմտաբար. իբրեւ անխրատ.

Անխրատաբար արարեալ զհարցումն։ Անխրատաբար զաննմանն բերէք ի ներքս. (Կիւրղ. գանձ.։)

Ամաչելի գործ անխրատաբար ունելով առ ի մարդկայինսն. (Բրս. գոհ.։)

Անխրատաբար է այսպէս իմանալ. (Պրպմ. ՟Ի՟Ա։)

Լա՛ւ է ընդունել ի քէն խրատ եւ պատուհաս՝ քան եթէ ի բաց կալ ի քէն անխրատաբար. (Լաստ. յիշ.։)

Թէ անխրատ գոլով լռես, բարւոք է. ապա թէ խրատեալ իցես, անխրատաբար լռես. (Ոսկիփոր.։)