adj.

Անախտ. անարատ. մաքուր. մաքրական.

Կենացն անախտականաց։ Բժշկեալք անախտականիդ։ Օծեալ զգլուխս անախտական իւղովդ. (Նար.։)

Հարսանիքն անախտական. (Նիւս. երգ.։)

Անախտական մաքուր գրկին. (Յիսուս որդի.։)

Անախտական սիրարկու. (Նար. ՂԲ։)

Վասն բարեզարդութեան անախտականացն (հրեշտակաց). (Նար. ՁԱ։)

Տալ քահանայից վարս անախտական, սարկաւագաց ոգի զգաստութեան. (Գանձ.։)